Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է վրացական գինու որակի վատթարացման մասին

Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է վրացական գինու որակի վատթարացման մասին

PanARMENIAN.Net - Ռոսպոտրեբնադզորը խստացրել է վրացական գինու որակի հսկողությունը: Այդ մասին ասվում է գերատեսչության կայքում:

Նշվում է, որ պատճառը որակի վատթարացումն է: 2014-2018թթ. պահանջներին չհամապատասխանող ալկոհոլի քանակն աճել է 2,9 անգամ՝ 2018-ին կազմելով 203 հազար լիտր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին հերթին նոր միջոցները կվերաբերեն «Բագրատիոնի-1882» ԲԸ-ին, «Բոլերո ընդ քոմփանի» ՍՊԸ-ին, «Կախեթական ավանդական գինեգործություն» ՍՊԸ-ին, «Բադագոնի» ՍՊԸ-ին, «Վրացական գինու տուն» ՍՊԸ-ին, «Վրացական գինու կորպորացիա» ՍՊԸ-ին, «Վրացական գինիների և ալկոհոլային խմիչքների ընկերություն» ՍՊԸ-ն և «Բատոնո» ՍՊԸ-ն:

Այժմ այդ արտադրողների արտադրանքի բոլոր խմբաքանակների ներմուծումը ՌԴ կասեցված է:

Հունիսի 20-ից Թբիլիսիի կինոթատրոններում այլևս ռուսալեզու ֆիլմեր չեն ցուցադրվում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոտին Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիայի վրա հղումով:«Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և անիմացիա այլևս չի ցուցադրվի: Այժմ ֆիլմերը կարելի է դիտել վրացերեն կամ անգլերեն լեզուներով»,-հայտարարել են Ասոցիացիայում՝ չմանրամասնելով, թե ինչի հետ է կապված նման որոշումը:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---