Ցիպրաս. Եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, Հունաստանը կտրուկ միջոցների կդիմի24 հունիսի 2019 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը «CNN Հունաստան» հեռուսատատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներին: Ցիպրասը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, ապա Հունաստանը կոպիտ միջոցներ կկիրառի, հայտնում է Ermenihaber-ը: Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականցվող գործողությունները սանդրանք է որակել և հավելել, որ երկրորդ Yavuz անվամբ hորատիչ նավի ուղարկումը Թուրքիայի կողմից թուլության նշան է: «Այնտեղ չեն կարողանա հասնել, քանի որ մենք դա կկանխենք: Հունաստանը այնպիսի երկիր է, որն ունակ է պաշտանպել իր ինքնիշխանության իրավունքը»,- նկատել է տվել Ցիպրասը: Թուրքական «FATİH1» հորատիչ նավն արդեն սկսել էր հորատման աշխատանքները Կիպրոսի արևմուտքում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Հունաստանին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |