Սինանյան. Մեծ կապեր ունեմ ԱՄՆ-ում, որոնք պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի

Սինանյան. Մեծ կապեր ունեմ ԱՄՆ-ում, որոնք պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ մեծ կապեր ունի ԱՄՆ-ում, որոնք պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի:

Զարեհ Սինանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

«31 տարի ապրել եմ ԱՄՆ-ում և ունեմ մեծ կապեր, և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի»,-ասել է Սինանյանը, հայտնում է Shantnews-ը:

«Հիմա իրավիճակ է փոխվել, մենք պետք է կարողանանք համախմբել բոլորին: Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է: Եթե այստեղ հետհեղափոխական տրամադրությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել: Դեռևս հնարավորություն չի եղել աշխատելու»,-հավելել է նա:

Զարեհ Սինանյանը նշել է, որ կան շատ մարդիկ, որ իրենց հոժար կամքով գույքը տեղափոխում են Հայաստան, այդ մասին հաճախ մամուլը չի իմանում, քանի որ դրա մեջ սրություն չկա:

Նա նշել է, որ իր ռազմավարական ծրագրի առաջին քայլը ՌԴ համայնքի հետ աշխատանքն է, քանի այդ համայնքը ամենամեծն է և ճիշտ աշխատանքի դեպքում այն Հայաստանի համար մեծ պոտենցիալ է ներկայացնում:

Հունիսի 14-ին ամերիկյան Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:Զարեհ Սինանյանը Գլենդեյլի քաղաքապետ դարձել էր 2014-ին։ Նա ներգրավված է եղել Հայ դատի աշխատանքներում՝ աջակցելով Հայաստանի, Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները բարձրացնելու գործին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---