Իրանը պատրաստ է սկսել Հայաստանին գազ մատակարարել23 սեպտեմբերի 2008 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Գազի արտահանման իրանական ազգային ընկերության նոր տնօրեն Սեյեդ Ռազա Քեսայի-զադեն հայտնել է, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում գազը կսկսի ներմուծվել Հայաստան այս տարվա ձմռանը: Ունեցած հնարավորությունները թույլ կտան օրական մոտ 3 մլն խոր. մ մատակարարել, հաղորդում է Iran News-ը: Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր այն մասին, որ Իրան-Հայաստան գազամուղի անցումային հնարավորությունը 2008թ. նոյեմբերին կհասցվի տարեկան 2,5 մլրդ խոր. մ-ի: Դա հնարավոր կդառնա գազամուղի Քաջարան-Երեւան հատվածի անցումային հնարավորության մեծացման դեպքում: Ընդ որում, Արմեն Մովսիսյանն ընդգծել է, որ գազամուղի նշված հատվածում աշխատանքների հիմնական մասն արդեն իրականացված է: Հայաստանի էներգետիկայի նախարարի խոսքերով, անհրաժեշտության դեպքում իրանական գազի մատակարարումը Հայաստան կարող է սկսվել նշանակված ժամկետից շուտ, այսինքն` մինչ 2009թ. սկիզբը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու |