Ուկրաինան սպառնում է հեռանալ ԵԽԽՎ-ից, եթե ՌԴ-ն վերադառնա25 հունիսի 2019 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան սպառնացել է կասեցնել իր անդամությունը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին, եթե Ռուսաստանի պատվիրակությունը վերադառնա: «Պատվիրակությունը կորոշի: Սկզբունքորեն մենք չենք տեսնում մեզ ռուսների հետ նույն դահլիճում: Մենք ուղղակի կկասեցնենք մեր մասնակցությունն ամառային նստաշրջանին: Եվ ընդհանրապես, չգիտեմ, հնարավոր կլինի, արդյոք վերադառնալ»,-ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի եվրաինտեգրման հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարիա Իոնովան հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ Իոնովայի, Ուկրաինայի պատվիրակությունը բողոքելու է հունիսի 25-ին ՌԴ պատվիրակության անդամների լիազորությունների վերականգնման ընթացակարգի ժամանակ: «Մենք կբողոքենք: Եվ եթե նրանք դահլիճում մնան, մենք կհեռանանք: Թող ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի համար առանց Ուկարինայի քվեարկեն»,-ասել է նա: Իոնովան հիշեցրել է, որ ՌԴ պատվիրակության որոշ անդամներ միջազգային պատժամիջոների տակ են, քանի որ նրանք քվեարկել են Ուկրաինա զորքեր գործուղելու համար: «ԵԽԽՎ անդամներն ինքնասպանություն են գործում: Սա կազմակերպության փլուզման սկիզբն է»,-ասել է Իոնովան: Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստան Դաշնությանը պաշտոնապես հրավիրել Է մասնակցելու հունիսի նստաշրջանին, հայտնել են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Համապատասխան բանաձևը վեհաժողովն ընդունել է հունիսի 25-ին. դրա օգտին քվեարկել է 118 խորհրդարանական, դեմ՝ 62-ը, ձեռնապահ՝ 10-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |