Քաղաքացին բարձրացել է արագաչափի վրա. Բողոքի ակցիա է անում

Քաղաքացին բարձրացել է արագաչափի վրա. Բողոքի ակցիա է անում

PanARMENIAN.Net - Քաղաքացին բարձրացել է Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա՝ բողոքելով «կաշառված դատարանների» դեմ:

Նա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկն է, հայտնում է Shantnews-ը:

Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար: Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ:

Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարել է` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները համոզում էին նրան ներքև իջնել, սակայն նա հրաժարվում է կատարել ոստիկանների պահանջը:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---