ՀՀ-ն 327 մլն դրամով գիտոլորտի նորագույն սարք է գնել. Կկիրառվի կենսաքիմիայում և ոչ միայն26 հունիսի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը 327 մլն դրամ արժեքով AVANCE 400 NEO ՄՄՌ սպեկտրոմետր նորագույն սարքավորումն է գնել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ, սարքավորումը քիմիայի, նյութագիտության, բժշկագիտության և կենսաբանության ոլորտներում կիրառությունների լայն շրջանակ է ապահովում: «Բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ունենալու համար նման ներդրումները կարևոր են, և պատահական չէ, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ նման մեծ գումար է հատկացվել մեկ գիտական սարքավորում ձեռք բերելու համար։ Սա կարևոր քայլ է ոչ միայն հետազոտություններ իրականացնելու, այլև կիրառական գիտության ոլորտում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից»,- նշել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Սպեկտրոսկոպիայի մեթոդը հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել տարբեր նյութերի, օրինակ՝ ալկոհոլային խմիչքների, դեղերի, դիզելային վառելիքի քիմիական կազմը, և առաջիկայում նախատեսվում է մշակել միջոլորտային գործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան սարքավորումն առավելագույնս օգտագործել ի շահ ՀՀ քաղաքացիների։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |