2019-ին Թուրքիայի ռազմական ծախսերը կհասնեն մոտ $14 մլրդ-ի26 հունիսի 2019 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական ծախսերն այս տարի կհասնեն մոտ14 մլրդ դոլարի:ՆԱՏՕ-ն հրապարակել է անդամ երկրների` 2019-ին պաշտպանության վրա կատարելիք ծախսերի կանխատեսումը: Ըստ այդմ՝ դաշինքի անդամ բոլոր երկրների կանխատեսվող ծախսը միասին վերցրած կազմելու է 984 մլրդ 234 մլն դոլար: Ամենամեծ ռազմական բյուջեն բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Այդ երկրի ռազմական ծախսերը այս տարի հասնելու են 685 մլրդ 99 մլն դոլարի, որը կազմում է դաշինքի բոլոր երկրների ծախսերի 70 տոկոսը: ԱՄՆ-ին հաջորդում է Անգլիան՝ 65 մլրդ 527 մլն դոլարով, 3-րդը Գերմանիան է՝ 49 մլրդ 132 մլն դոլարով: Ռազմական ծախսերը կկազմեն Թուրքիայի ՀՆԱ-ի 1.89 տոկոսը: Այս ցուցանիշով կրկին բացարձակ առաջատարը ԱՄՆ-ն է, հայտնում է Ermenihaber-ը: Դաշինքի կազմում պաշտպանական ոլորտին հարաբերական առումով ամենաքիչ բյուջե հատկացնող երկրներն են Բելգիան, Իսպանիան, ու Լյուքսեմբուրգը: Այդ երկրների ռազմական բյուջեները կազմում են ՀՆԱ-ի համապատասխանաբար 0.93, 0.92 և 0.55 տոկոսը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |