Airbnb-ն դղյակների և կղզիների վարձակալման ծառայություն է գործարկել26 հունիսի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Airbnb ընկերությունը նոր՝ Airbnb Luxe ծառայություն է գործարկել, որը թույլ կտա էքսկլյուզիվ անշարժ գույք ամրագրել, այդ թվում, առանձնատներ, միջնադարյան դղյակներ և նույնիսկ մասնավոր կղզիներ: «Airbnb Luxe-ի շնորհիվ հասանելի կդառնա եզակի և տպավորիչ անշարժ գույքը»,-նշում է Airbnb-ն: Airbnb Luxe-ի օգնությամբ ամրագրված գույքը կլինի «իդեալական վիճակում՝ շքեղ հարմարություններով և ծառայություններով»,-խոստանում է ընկերությունը: Առաջարկվող տները համապատասխանում են մոտ 300 չափանիշի: Bloomberg-ը նշում է, որ առաջնակարգ հաճախորդների համար նախատեսված է անձնական մենեջեր, որը ոչ միայն կկազմակերպի բնակությունն ընտրված վայրում, այլ նաև սեղան կպատվիրի միշլենյան ռեստորանում: Առաջարկը ներառում է նաև տեղափոխումն օդանավակայանից, անձնական ընդունելություն և անձնակազմ՝ վարորդից մինչև մերսող, գրում է «Վեդոմոստին»: Այժմ Airbnb Luxe-ն ավելի քան 200 օբյեկտ է առաջարկում: Շաբաթական ամրագրման միջին գինը $14 000 է, սակայն որոշ օբյեկտների դեպքում գումարը կարող է հասնել 1 մլն դոլարի: Նման կարգի գույքի առավել շատ տարբերակներ կան Կարիբյան կղզիների շրջանում, Լատինական Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում: Եվրոպայում այդպիսի 5 ուղղություն կա՝ Լոնդոն, իտալական Ապուլիա, Սիցիլիա և Տոսկանա, շվեյցարական Ալպեր: Առաջարկվող օբյեկտներից շատերի սեփականատերերը աստղեր են կամ միլիարդատերեր: Սակայն, անշարժ գույքի սեփականատիրոջ անունը հնարավոր չէ պարզել՝ այդ տեղեկատվությունը գաղտնի է հաճախորդի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |