Թուրքիան զենք է գնում Ռուսաստանից, ոչ թե ՆԱՏՕ-ից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Թուրքիային կվաճառի Kornet E (AT-14 ըստ ՆԱՏՕ-ի տերմինաբանության) 80 հակատանկային համակարգ, գործարքի գումարը, որ ստորագրվել է օգոստոսի վերջին, կազմում է 70 մլն դոլար: Բոլոր համակարգերը պետք է առաքվեն 2009թ.: Այդ մասին հայտարարել է աղբյուրը «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունում, հաղորդում է Defense News:



2007թ. հունվարի վերջում Թուրքիան արդեն գնել է ՌԴ-ից միջին շառավիղի գործողության 80 հակատանկային հրթիռ, «երկիր-օդ» 800 հրթիռներ իրենց տեխնիկական փաստաթղթերով:



Kornet E-ն ունի կիսաավտոմատ լազերային նշանառություն, եւ կարող է հասնել նշանակետին 5500 մետրից ցերեկը եւ 3000 մետրից` գիշերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---