ՀՀ-ն ու ՌԴ-ն Ատոմակայանին միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել

ՀՀ-ն ու ՌԴ-ն Ատոմակայանին  միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել

PanARMENIAN.Net - «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը և Հայաստանի «Ատոմային Էլեկտրակայանը» ստորագրել են 2019-2020 թվականներին ատոմակայանին միջուկային վառելիք մատակարարելու վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը, հայտնել է ՏՎԷԼ-ի մամուլի ծառայությունը:

«Հիմնական պայմանագրի վերջին փոփոխությունները ոչ միայն ապահովում են Հայկական ԱԷԿ-ի թարմ միջուկային վառելիքով բոլոր պահանջները, այլև համալրում են դրա պահուստները, ինչը բարձրացնում է ռեակտորի վառելիքի մատակարարման հուսալիությունը», - ասել է ՏՎԷԼ-ի ներկայացուցիչ Օլեգ Գրիգորևը:

Ավելի վաղ ստորագրված փաստաթղթերի հիման վրա ատոմակայանում ստեղծվել է միջուկային վառելիքի պահուստ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---