ԱՄՆ կոնգրեսականի բանաձևը. Զսպել Ադրբեջանի կողմից ԼՂ քաղավիացիան խոցելու սպառնալիքը26 հունիսի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է «Պետական պաշտպանության մասին» օրենքում Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելու արգելք սահմանել, հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է զսպել Արցախի քաղաքացիական ավիացիան խոցել սպառնացող Ադրբեջանի իշխանություններին: «Սա Ադրբեջանին համար նախազգուշացում կլինի, որ չի կարող սպառնալ քաղաքացիական օդանավեր ոչնչացնել: Չպետք է թույլ տալ, որ այս երկիրը սպառնա իր հարևաններին: Ադրբեջանական օդուժին որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ պետք է անի ԱՄՆ-ն», - ընդգծել է կոնգրեսականը: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը: Կոնգրեսը որոշել է ևս $1.5 մլն հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |