Ջորջ Մարտին. Եթե արդարություն կա, «Չերնոբիլը» մի բեռնատար «Էմմի» կստանա26 հունիսի 2019 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող,«Գահերի խաղը» սերիալի համար հիմք հանդիսացած «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինն իր կարծիքն է հայտնել բրիտանական «Չերնոբիլ» սերիալի մասին: Իր տպավորություններով նա կիսվել է Twitter-ում: «Ահասարսուռ է, հուզիչ, սրտաճմլիկ: Եթե այն մի բեռնատար «Էմմի» չստանա, ուրեմն Հոլիվուդում արդարություն չկա»,-գրել է Մարտինը: Նա նաև առանձնացրել է դերասան Ջարեդ Հարիսի դերակատորումը, որը սերիալում մարմնավորել է գիտնական Վալերի Լեգասովի կերպարը: Ըստ գրողի, Հարիսը գերզանաց է կատարել իր դերը: «Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |