ԱՄՆ ՄԶԳ լրացուցիչ $7.5 մլն կհատկացնի ՀՀ-ին

ԱՄՆ ՄԶԳ  լրացուցիչ   $7.5 մլն  կհատկացնի ՀՀ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ $7.5 մլն-ի չափով ֆինանսական միջոցներ կտրամադրի ՀՀ-ին:

Գումարը կուղղվի ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:

Ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2018-ի ընթացքում ստորագրվել են համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-12-ը: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:

Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է $73.2 մլն:

Ընթերցեք նաև՝ «ԱՄՆ-ն լրացուցիչ $8.6 մլն կտա ՀՀ-ում ընտրական պրոցեսների բարելավմանը»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---