5 ամսում $254 մլն-ի ներդրումային 25 ծրագիր է հաստատվել27 հունիսի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի առաջին 5 ամսում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումներն աճել են 7 անգամ, իսկ ներդրումային ծրագրերի շրջանակում աշխատատեղերի մասով՝ 4 անգամ: «Վերջին շրջանում շատ են քննարկվում Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Կառավարությունը ներդրումները խրախուսելու առնչությամբ ունի այս գործիքը՝ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը 3 տարով և մաքսատուրքից ազատումը: Այդ գործիքով մենք նաև որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ», - նշել է վարչապետը: Նա նշել է, որ 2018 թվականին այդ գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր $35.3 մլն դոլար ներդրման խոստումով և 502 աշխատատեղով: «Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ $254 մլն-ի ներդրման պայմանով և 2379 աշխատատեղով: Սրանք այն թվերն են, որոնք կոնկրետ պատկեր են արտահայտում»,- ասել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |