Սպասվում է, որ մինչեւ նոյեմբեր կստորագրվի մերձդնեստրյան հակամարտության կարգավորման մասին փաստաթուղթ

PanARMENIAN.Net - Մոլդավիայի նախագահ Վլադիմիր Վորոնինի եւ Մերձդնեստրիայի առաջնորդ Իգոր Սմիրնովի հանդիպումը, որը նախանշանակ կդառնա մերձդնեստրյան հակամարտության լուծման վերաբերյալ հայտարարության ստորագրման, կկայանա մոտ օրերս: «Մենք պնդում էինք, որպեսզի հանդիպումը կայանար արդեն սեպտեմբերի 19-ին, բայց մոլդավական կողմին այդ ժամկետը ձեռնտու չէր: Քիշինեւն առաջարկում է սեպտեմբերի 23-ը: Բայց դա էլ արդեն հարմար չի մեզ: Ներկայումս խոսքը գնում է շաբաթվա երկրորդ կեսի մասին»,- հայտնել է մերձդնեստրյան ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը: Վ.Վորոնինի եւ Ի.Սմիրնովի երկրորդ հանդիպումը տարվա կտրվածքով տեղի կունենա Բենդերներում: Որոշ տվյալների համաձայն, այն կնախորդի մերձդնեստրյան հակամարտության լուծման մասին համատեղ հայտարարության ստորագրմանը: Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, կստորագրվի նոյեմբերից ոչ ուշ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ` Մոսկվայում:



Կողմերը պետք է ստորագրեն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարմության մասին համատեղ հայտարարություն: «Փաստաթղթի մյուս կարեւոր կետը պարտավորությունն է` բանակցություններ սկսել Մոլդավիայի կազմում Մերձդնեստրյան մոլդավական հանրապետության իրավական կարգավիճակի չափանիշների մշակման նպատակով»,- գրում է «Կոմերսանտը»:



«Ներկա պահին խաղաղարարական գործընթացի ձեռնարկման Մոսկվայի ցանկությունը գերակշռում է մնացած ամեն ինչը, եւ Սմիրնովն ու Վորոնինը դա շատ լավ հասկանում են: Դեկտեմբերին (այդ ամսին տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը) Ռուսաստանի համար կարեւոր է դրական արդյունք ցույց տալ, իսկ հաշվի առնելով Կովկասի վերջին իրադարձությունները, դա գեղեցիկ քայլ կլինի»,- հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան Քիշինեւում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---