Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում (վիդեո) 27 հունիսի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով: Այսուհետ բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր ցանկանում են բացել օնլայն խանութ, կարող են ստանալ նախընտրելի դիզայնով պատրաստի լուծում` հագեցած Ամերիաբանկի vPOS (վիրտուալ POS տերմինալ) վճարային գործիքի արագ և պարզ ինտեգրման հնարավորությամբ: Էլեկտրոնային առևտրի այս պատրաստի լուծումը հնարավորություն է տալիս գործարկել օնլայն խանութ՝ առանց տեխնիկական/ծրագրավորման գիտելիքների, ընդունել առցանց վճարումներ տեղական և միջազգային Arca, Visa և MasterCard քարտերով՝ Բանկի vPOS վճարային գործիքի միջոցով: Էլեկտրոնային առևտրի համար նախատեսված այս հարթակն առաջարկում է նաև կայքի համար նախապես մտածված և հատուկ մշակված դիզայներական լուծումներ, այդ թվում նաև՝ հարմարեցված (responsive) դիզայն` նախատեսված ամենատարբեր էկրանների համար: Օնլայն խանութ բացելու համար հաճախորդները կարող են դիմել օնլայն` Բանկի կայքի միջոցով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ: Նաղաշյան Սոլուշնս ընկերության հետ համագործակցության շրջանակներում Ամերիաբանկը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ այս ծառայությունից օգտվող և vPOS վճարային գործիքն օգտագործող իր հաճախորդներին կտրամադրի. • Visa Business կամ Mastercard Business վճարային քարտ`առանց տարեկան սպասարկման վճարի • Ամերիա Օնլայն բանկինգ համակարգ` մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում, առանց տարեկան սպասարկման վճարի: Բացի այդ, Բանկի vPOS վճարային գործիքն օգտագործող հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ. • օնլայն խանութի գործարկումից առնվազն 6 ամիս անց կատարված գործարքների շրջանառության հիման վրա • այլ բանկում քարտային կամ անկանխիկ գործարքների շրջանառության առկայության դեպքում հաճախորդի կողմից Բանկին հիմնավոր փաստաթղթերի ներկայացման (տեղեկանք, քաղվածք, այլ փաստաթուղթ) պարագայում: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |