Հայկական ընկերությունն ահազանգում է՝ վրացի մաքսավորները խոչընդոտում են արտահանումը27 հունիսի 2019 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ահազանգում է, որ Վրաստանի մաքսավորները խոչընդոտում են ընկերության արտադրանքի արտահանմանը: «Մեր երկրների միջև տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին տարիների ընթացքում դինամիկ աճում է: Միևնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ բեռները ստուգելու պատճառաբանությամբ մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ընկերության ավտոմեքենան թվականի հունիսի 6-ից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է: «Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2 օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով ընկերությունը լրջագույն վնասներ է կրում: Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերությունը դիմում է Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու, հետագայում դրա կրկնությունը բացառելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |