ԱԳ նախարար. ՀՀ-ն մտադիր է խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը Մալթայի հետ27 հունիսի 2019 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը Մալթայի հետ, որն իր մեջ պարունակում է բավական հարուստ օրակարգ տարբեր ուղղություններով: Այդ մասին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք փոքր երկրներ ենք, և մեր հոգեբանությունն աշխատում է փոքր երկրների համերաշխության համատեքստում։ Մալթան ԵՄ անդամ երկիր է, և առիթ ունեցանք քննարկելու բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ օրակարգին», - ասել է ԱԳ նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Մնացականյանը տեղեկացրել է, որ երկու երկրների միջև առևտրային շրջանառությունն այդքան տպավորիչ չէ, բայց Կարմելո Աբելայի հետ հանդիպմանը ի հայտ են բերել բազմաթիվ ոլորտներ, որտեղ երկու երկրները ունեն զարգացնելու մեծ հետաքրքրություն։ «Հուսով ենք, որ կկարողանանք ունենալ նաև սեզոնային թռիչք։ Լավ ձևավորված հիմք ունենք աշխատելու նաև կրթության և գիտության ոլորտում», - ասել է Մնացականյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |