5 տարում «Գազպրոմ Արմենիայի» 1000 աշխատակից կկրճատվի![]() 27 հունիսի 2019 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախնական տվյալներով հինգ տարում «Գազպրոմ Արմենիայի» 1000 աշխատակից է կրճատվելու: Ընկերությունն ունի 6325 աշխատող: Անդրադառնալով գազի սակագնին, Բաղրամյանն ասել է, սահմանին Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը որևէ պարտք չի կուտակում: ՀԾԿՀ նախագահը հայտնել է նաև, որ այժմ մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարում գազի գնի ձևավորման մոտեցումների վերաբերյալ։ «Եթե չեմ սխալվում ռուսական «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք», - ասել է Բաղրամյանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ՀՀ սահմանին գազի գինը 1000 խմ-ի համար $150-ից դարձրել է $165: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |