Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Քոչարյանի դիմումների քննությանը

Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Քոչարյանի դիմումների քննությանը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը, այս մասին որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը:

Որոշման հիմնավորվման մեջ նշվում է, որ Գրիգորյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երեք դիմումից երկուսը:

Կքննվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով է (խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով) և 35-րդ հոդվածով (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Գործի դատաքննությունը նշանակել 2019-ի օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

Երրորդ դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում) մասով, մերժվել է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---