Նոր նամականիշ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին

Նոր նամականիշ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը» թեմային:

220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս Լևոն Լաճիկյանը:

Նամականիշի վրա պատկերված են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը և նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» արձանախումբը:Նամականիշն ամբողջությամբ պատրաստված է գրաֆիկական եղանակով: Նամականիշի ստորին աջ անկյունում տեղադրված է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տարբերանշանը:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀակոբԱրշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Երևանի համալսարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի 1919 թ.-ի մայիսի 16-ի որոշմամբ: Համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1920 թվականինայն տեղափոխվել է Երևան: Մինչ այժմ Երևանիպետականհամալսարանն ունեցել է շուրջ 130 հազար շրջանավարտ, ներկայումս նրա 19 ֆակուլտետում, 4 ինստիտուտում և Իջևանի մասնաճյուղում ուսանում է ավելի քան 16.200 սովորող:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---