Խարդախ տաքսիստները «Զվարթնոցում» խաբել են զբոսաշրջիկներին (վիդեո)

Խարդախ տաքսիստները «Զվարթնոցում» խաբել են զբոսաշրջիկներին

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին, ժամը 21.05-ին, ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում է ստացվել:

1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Օպել» մակնիշի տաքսու վարորդը ֆիլիպինցի երկու զբոսաշրջիկից խաբեությամբ փող է վերցրել: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզեցին, որ նշված խարդախությունը կատարել են երևանցի 40-ամյա և Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա երկու տղամարդ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նրանք ներկայացան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և խոստովանեցին կատարածը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ըստ նախնական տվյաների` վարորդներից մեկը, մյուսին ներկայացրել էր որպես հյուրանոցի աշխատակից և չարաշահելով օտարերկացիների վստահությունը, ոչ միայն ուղևարձի, այլև հյուրանոցում մնալու համար փող էին վերցրել: Տուժողները միայն հյուրանոցում էին հասկացել, որ իրենց խաբել են:

Հանգամանքները պարզվում են:

Հափշտակված գումարը վերադարձվել է օտարերկրացիներին:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---