Հոկտեմբերի 15-ին Ժնեւում կմեկնարկեն Կովկասում ստեղծված իրավիճակին նվիրված միջազգային բանակցությունները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ժնեւում կսկսվեն Կովկասում ստեղծված իրավիճակին նվիրված միջազգային բանակցություններ: Ինչպես հայտարարել է Եվրամիության գործադիր իշխանության ներկայացուցիչ Քրիստինա Նադը, Եվրահանձնաժողովը հուսով է, որ բանակցություններն արդյունավետ կլինեն:



Վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների կարգավորմանը նվիրված միջազգային բանակցությունների մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերի 8-ին ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլյա Սարկոզիի հետ հանդիպմանը:



«Մենք հուսով ենք, որ դա հնարավորություն կտա բանավեճ սկսել Մեդվեդեւ-Սարկոզի պլանի իրագործման շուրջ»,-ասել է նա: Ակնկալվում է, որ Ժնեւում կայանալիք բանակցությունների օրակարգը կներառի Կովկասում կայունության եւ անվտանգության հարցերի, միջազգային նորմերին համաձայն փախստականների վերադարձին վերաբերող հարցերի, ինչպես նաեւ հանդիպման մասնակիցների համաձայնությամբ ցանկացած հետաքրքրություն ներկայացնող հարցի քննարկում:



Ինչ վերաբերում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կարգավիճակին ու ճանաչմանը, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, այս հարցերը Ռուսաստանի համար լուծված են եւ Մոսկվան չի պատրաստվում դրանք քննարկել:



Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը օգոստոսի 26-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---