ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱՆ-ն երեխայի առողջ զարգացման տեղեկատվական հարթակ են գործարկել ծնողների համար![]() 28 հունիսի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը համատեղ կայք են գործարկել, որի նպատակն է երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ հայերեն վստահելի տեղեկատվությունը մատչելի ու հասանելի դարձնել յուրաքանչյուր ծնողի համար: Այս մասին նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում: «Մենք ցանկանում ենք ապահովել յուրաքանչյուր երեխայի վաղ մանկական զարգացումը, քանի որ կյանքի հենց առաջին տարիների ընթացքում է երեխայի ուղեղը զարգանում այլևս երբեք չկրկնվող արագությամբ: Այս շրջանը երեխայի զարգացման վրա ներազդելու եզակի մի հնարավորություն է: Ավելին, յուրաքանչյուր երեխայի կյանքի ու զարգացման իրավունքն ամրագրված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում, իսկ 18-րդ հոդվածը հիշեցնում է Կառավարություններին երեխաներին մեծացնելու գործում աջակցել ծնողներին: Իսկ, թե ինչ խնդիրներ են հուզում ծնողներին, ինչպիսի աջակցություն են նրանք ակնկալում ու ինչ տեղեկատվության կարիք ունեն, քննարկվեց հանդիպման ավարտին` մի խումբ մայրիկների ու հայրիկների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում Ծնողների հետ աշխատելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում և կոչ է անում կառավարությանը ու մասնավոր հատվածին նույնպես աջակցել ծնողներին իրենց երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մասնավորապես կոչ է անում նվազագույնը 6 ամիս երեխայի խնամքի վճարվող արձակուրդ տրամադրել թե հայրիկներին, թե մայրիկներին, աշխատանքի վերադարձող կանանց համար կրծքով կերակրելու պայմաններ ու վճարվող ընդմիջումներ տրամադրել: Առաջարկվում է նաև երեխաների խնամքի համար հասանելի, մատչելի և որակյալ ծառայություններ ապահովել, երեխաներ ունեցող բոլոր ընտանիքներին աջակցել երեխաների նպաստներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |