Արենիում արջը մտել է բակ, վնասել ճագարներին

Արենիում արջը մտել է բակ, վնասել ճագարներին

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 23:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի բակում արջը վնասել է 5 ճագարների:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Արենի համայնքի ղեկավարին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---