«Սիստեմա» ԲՖԿ-ի սեփականատեր. Քոչարյանը կմնա տնօրենների խորհրդում՝ նրա դեմ դատավարությունը քաղաքական է

«Սիստեմա» ԲՖԿ-ի սեփականատեր. Քոչարյանը կմնա տնօրենների խորհրդում՝ նրա դեմ դատավարությունը քաղաքական է

PanARMENIAN.Net - Ռուսական «Սիստեմա» ԲՖԿ հիմնական բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը Մոսկվայում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, քանի որ ընկերությունը կարծում է, որ նրա դեմ ընթացող դատավարությունը քաղաքական է:

Նա հավելել է, որ Քոչարյանն ընկերության տնօրենների խորհրդի անդամ է արդեն 10 տարի։

«Ես կցանկանայի հետևյալ իրազեկումն անել: Ինչպես գիտեք, տարիներ շարունակ տնօրենների խորհրդի անդամ է եղել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Քանի որ, առաջին հերթին, չկա մեղադրանք, երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Նա տվել էր վերընտրվելու իր համաձայնությունն այն ժամանակահատվածում, երբ ազատության մեջ էր։ Ուստի, կարծում ենք, որ այդպես ճիշտ է: Ես ձեզ տեղեկացնում եմ, որ այդպիսի որոշում է կայացվել», - ասել է Եվտուշենկովը Մոսկվայում կայացած «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։

Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---