ՀՀ-ն 5 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ է նվաճել Եվրոպական խաղերում 1 հուլիսի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ): Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) եւ բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ: Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցել է 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում: Եվրոպական խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ 50 երկրներից: Վիճարկվեց մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձևերում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |