ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպաստում են ՀՀ առևտրի զարգացմանը 1 հուլիսի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը կնքել են 25 մլն դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում արտաքին առևտրի զարգացմանը: Հիմնադրամը և Ամերիաբանկն սկսել են համագործակցել 2015թ.: Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում վարկային միջոցներն ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Նոր վարկը տրամադրվում է առևտրի ֆինանսավորման շրջանակներում և կօգտագործվի Ամերիաբանկի միջազգային առևտրի ֆինանսավորման պորտֆելն ընդլայնելու նպատակով: Ներկայումս Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է ըստ հիմնական ցուցանիշների և ունի բոլոր նախադրյալները, որպեսզի շարունակի ակտիվորեն նպաստել ՀՀ բանկային հատվածի զարգացմանը: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարը նշել է. «Հայաստանի տնտեսությունում տեղի են ունեցել մեծ բարեփոխումներ, և արձանագրվել է կայուն աճ: Միասին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպատակ ունեն նպաստել տարածաշրջանում սոցիալ-տնտեսական առաջընթացին և դա անում են ՓՄՁ-ներին աջակցելու միջոցով, քանի որ ՓՄՁ-ները ցանկացած զարգացող երկրի համար տնտեսության կենսական տարր են: Համաշխարհային առևտրի շուրջ 80-90 տոկոսն ապահովում է առևտրի ֆինանսավորումը (մեծ մասամբ կարճաժամկետ), և մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալ այս ոլորտում` նպաստելով առևտրի ֆինանսավորման շուկայում ֆինանսական հոսքերի անընդհատությանը և կապերի ամրապնդմանը»: Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք ուրախ ենք վերստին համագործակցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի հետ` բարենպաստ պայմաններ ստեղծելով հաճախորդների համար և օգնելով նրանց բարձրացնել իրենց առևտրային գործունեության արդյունավետությունը: Նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել առևտրի ֆինանսավորման մեր հնարավորությունները և նոր դռներ բացել ՓՄՁ-ների համար, խթանել Հայաստանի տնտեսությունը և ստեղծել նոր աշխատատեղեր: Ցանկանում եմ երախտիքս հայտնել մեր գործընկերներին` առևտրի վարչապետը ֆինանսավորման ընդլայնմանը նպաստելու համար: Վստահ եմ, որ սա իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը համագործակցում է զարգացող երկրների և միջազգային դոնորների հետ` աշխարհի տնտեսությամբ անբարենպաստ տարածաշրջաններում տնտեսական աճը խթանելու և աղքատության դեմ պայքարելու նպատակով: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ֆինանսավորում է տրամադրում էական ենթակառուցվածք ստեղծելու, սոցիալական ծառայությունները զարգացնելու, արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու, առևտուրն ընդլայնելու համար: Հիմնադրամի գործունեությունը մարդակենտրոն է` ուղղված այն ծրագրերին, որոնք լուծում են կենսական խնդիրներ` սննդի, էներգիայի, մաքուր ջրի, առողջապահության, կրթության հասանելիություն, նպաստում ինքնուրույնությանը և ստեղծում ապագայի հեռանկարներ: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |