Ալեն Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանին. Ես էլ եմ մեղավոր Աբովյանում պարտության մեջ

Ալեն Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանին. Ես էլ եմ մեղավոր Աբովյանում պարտության մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտությանը, ասել է, որ ինքը ևս մեղավոր է պարտության մեջ, հայտնում է Shantnews-ը:

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի պարտության մասին, շեշտել է, որ ՔՊ-ն պարտվել է հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որն անձնավորել էր այդ ընտրությունները և բարձր համարել իր դերը դրանցում:

«Ես էլ եմ մեղավոր այդ պարտության մեջ, որովհետև ժամանակ չեմ գտնել նույնպես մասնակցել քարոզչությանը», –այսպես է արձագանքել Սիմոնյանը Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ Աբովյանում ՔՊ-ն պարտվել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով:

ՀՀ Աժ փոխխոսնակն անդրադարձել է նաև Սասուն Միքայելյանի՝ մանդատը վայր դնելու լուրերին:

«Ինտրիգը, որը հիմա դուք փորձում եք բարձրաձայնել, գոյություն չունի: Ես ասացի, որ ՔՊ-ում ներքին խնդիր չկա: Համենայն դեպս, ես այդպիսի խնդրից տեղյակ չեմ: Պարոն Միքայելյանը ՔՊ-ի հիմնադիրներից մեկն է, հետևություններ արեք դուք»,- ասել է Սիմոնյանն ու հեռացել:

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ ինքը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատաոճի նկատմամբ թերահավատություն ունի: «Ինքն այնտեղ` Աբովյանում ու այդ մարզում ուզում է դառնալ դեմք։ Վարչությանը բերել, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել։ Երկրորդ անգամ էլ, որ պետք է արդեն պաշտոնապես առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես էլի դեմ եմ քվեարկել։ Ու դրանից հետո ես չեմ խառնվել Աբովյանի ընտրություններին, չեմ միջամտել՝ պահելով ՔՊ-ի կարգ ու կանոնը»,- ասել է նա:

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկանծու Գրիգոր Գուլյանին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---