Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ

Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները: Այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում՝ հասցեագրված Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:

Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հանդիպումները, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգալի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ համայնքը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները»:

Վարչապետը նաև խնդրել է ընդունել առողջության, հաջողության և քաղաքական նորանոր հաղթանակների իր մաղթանքները վարչապետին և խաղաղության, առաջընթացի և բարօրության մաղթանքները Կանադայի բարեկամ ժողովրդին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---