25 սեպտեմբերի 2008 - 16:05 AMT
Քոնդոլիզա Ռայս. Մենք ցանկանում ենք լավ գործընկեր լինել Հայաստանի համար
«Մենք ցանկանում ենք լավ գործընկեր լինել Հայաստանի համար»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մինչ իր հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում, Քոնդոլիզա Ռայսը նշել է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել բարեփոխումների ճանապարհին: «Մենք ողջունում ենք Հայաստանի ձեռնարկած քայլերն այդ ուղղությամբ եւ կնպաստենք նրա հետագա առաջընթացին»,-ասել է նա: Իր հերթին Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող ինչպես ֆինանսական, այնպեսլ էլ ոչ նյութական օգնության համար: