Բագրատաշենում մաքսային հսկողությունից թաքցված 43 կգ դեղորայք են գտել

Բագրատաշենում մաքսային հսկողությունից թաքցված 43 կգ դեղորայք են գտել

PanARMENIAN.Net - Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի տրանսպորտային միջոցը:

Արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 43 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---