TIME-ի աշխատակիցները միացել են «Անվտանգ արյուն բոլորի համար» արշավին

TIME-ի աշխատակիցները միացել են «Անվտանգ արյուն բոլորի համար» արշավին

PanARMENIAN.Net - Աշխարհում արյան դոնորությունը բարեգործություն է համարվում։ Կամավոր անհատույց դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք, ինչն անչափ կարևորում է TIME ընկերությունը։ Ոչ միայն ընկերությունը պետք է լինի սոցիալապես պատասխանատու և հոգ տանի շրջակա միջավայրի և ոլորտի զարգացման մասին, այլև աշխատակիցները պետք է լինեն հոգատար. սա է ընկերության մոտեցումը։

«Հայաստանում տարեկան մոտ 15,000 մարդ է տարեկան արյան դոնոր դառնում, մինչդեռ դոնորական արյան պահանջն ամբողջությամբ բավարարելու համար անհրաժեշտ է բնակչության 2%-ի մասնակցությունը դոնորությանը։ Որոշեցինք թիմով արյան դոնոր դառնալ և միացանք այս բարի գործին», - նշում է TIME ընկերության Մարդկային ռեսուրսների ղեկավար Ռուզաննա Արշակյանը։

Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ 1 ամսվա ընթացքումՌ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթանում է «Անվտանգ արյուն բոլորի համար» մարդասիրական արշավը և TIME ընկերության աշխատակիցներն իրենց օրինակով կոչ են անում բոլորին միանալ նախաձեռնությանը՝ դառնալով արյան դոնոր:

«Յուրաքանչյուրը կարող է արյան կարիք ունենալ և դա կարող ենք լինել հենց մենք և մեր մտերիմները: Մեր արյունը կարող է փրկել մարդկային կյանք, այն կարող է տրամադրվել բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին», - հավելում է Ռուզաննա Արշակյանը։

TIME ժամացույցների և աքսեսուարների խանութների ցանցն ունի ավելի քան 300 աշխատակից և ներկայացված է Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում։ Ընկերությունը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որտեղ տասնյակից ավելի ընկերություն տարբեր ոլորտներից միավորված են մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու գաղափարի շուրջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---