«Աերոֆլոտին» ու «Պոբեդային» արգելել են թռիչքները Չեխիա. Ռուսները չեղարկել են չվերթները

«Աերոֆլոտին» ու «Պոբեդային» արգելել են թռիչքները Չեխիա. Ռուսները չեղարկել են չվերթները

PanARMENIAN.Net - Չեխիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են ռուսական «Աերոֆլոտ» ընկերության չվերթների թույլտվությունները: Այդ պատճառով ավիափոխադրողը չեղարկել է Մոսկվա-Պրահա-Մոսկվա չվերթների մեծ մասը, որոնք կայանալու էին հուլիսի 2-ին: Ընկերությունում նշել են, որ «Աերոֆլոտը» ևս 2 չվերթ կիրականացնի դեպի Պրահա, որոնցից կօգտվեն չեղարկված չվերթների ուղևորները: Ավիափոխադրողը նաև առաջարկել է տեղափոխել ուղևորներին այլ ընկերությունների չվերթներով, գրում է Meduza-ն:

Չեխական իշխանությունները նաև չեղարկել են «Պոբեդա» ավիաընկերության («Աերոֆլոտի» դուստր ձեռնարկություն) չվերթները Մոսկվայից Կարլովի Վարի: «Պոբեդայում» նշել են, որ հուլիսի 4-ից չեն կատարի թռիչքներ Չեխիա: Բոլոր ուղևորներին, որոնք չեն հասցնի մեկնել, կվերադարձնեն տոմսերի արժեքի ամբողջ գումարը:

Չեխիան չեղարկել է նաև «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության չվերթները՝ հայտարարելով, որ հուլիսի 2-ից կասեցնում է թռիչքները Պրահա և հակառակ ուղղությամբ Եկատերինբուրգից և Ժուկովսկից: Ավիաընկերություններն ակնկալում են, որ իրավիճակը կկարգավորվի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգ-Պրահա-Եկատերինբուրգ չվերթը վերականգնվել է, սակայն հուլիսի 2-ի թռիչքները ուշացումով կիրականացվեն:

Ուղիղ չվերթները Մոսկվայից Պրահա ռուսական ավիաընկերություններից կատարում էին միայն «Աերոֆլոտն» ու «Ուրալյան ավիաընկերությունները»: Բացի այդ, օրը երկու անգամ Շերեմետևոյից այդ չվերթն իրականացնում էր Czech Airlines-ը:

Պաշտոնապես դեռևս չի հայտարարվել, թե ինչու են Չեխիայի իշխանությունները չեղարկել թռիչքները ռուսական ավիաընկերությունների համար: Ըստ «Ինտերֆաքսի» տեղեկությունների, թռիչքները սահմանափակվել են, քանի որ «Պրահային դուր չեն եկել տրանսսիբիրյան երթուղիների պայմաններն իրենց ազգային ավիափոխադրողի համար»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---