Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Գրիգորյանը կմնա կալանքի տակ:

«Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին», - հայտարարել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանավորումը 10 մլն դրամ գրավի դիմաց անհապաղ վերացնելու մասին: Փաստաբանը նշել էր մի շարք հիվանդություններ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Նա ասել է, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---