Թրամփն՝ Իրանին. Կրակի հետ եք խաղում 2 հուլիսի 2019 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացրել է Իրանի ղեկավարությանը՝ կոչ անելով պահպանել հարստացված ուրանի արտադրության հետ կապված կանոնները: «Դուք գիտեք ինչի հետ եք խաղում, կարծում եմ, կրակի հետ եք խաղում»,-ասել է ԱՄՆ նախագահը Վաշինգտոնում, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ նույն օրը Սպիտակ տունը հայտարարել էր, որ «Իրանի ռեժիմը նախկինի պես առավելագուն ճնշման է ենթարկվելու, քանի դեռ այդ երկրի առաջնորդները չեն փոխել իրենց դիրքորոշումը»: Ըստ Վաշինգտոնի, Թեհրանի հետ գործարքը, որոնվ թույլատրվում է ուրանի աննշան հարստացում, սխալմունք էր: Թեհրանը «նախկինի պես օգտագործում է իր ատոմային ծրագիրը՝ շանտաժի ենթարկելու համար միջազգային հանրությանը և սպառնալիք ստեղծելով տարածաշրջանի անվտանգության համար», իր հերթին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Միաժամանակ, նա հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է համաձայնեցնել Իրանի հետ նոր համապարփակ համաձայնագիր, որն ուղղված կլինի այդ երկրից բխող սպառնալիքի վերացմանը: «Քանի դեռ Իրանը մերժում է դիվանագիտությունն ու շարունակում է զարգացնել իր ատոմային ծրագիրը, տնտեսական ճնշումը կսաստկանա, ինչպես նաև դիվանագիտական մեկուսացումը»,-հավելել է նա: Ավելի վաղ Իրանը հայտարարել էր մինչև 3,67 տոկոս հարստացված ուրանի 300 կգ լիմիտը գերազանցելու մասին, որը թույլատրված էր Իրանի ատոմային ծրագրով: ՄԱԳԱՏԷ-ն նույնպես հաստատել է, որ Իրանն իրականում գերազանցել է սահմանափակումները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածներ հասցնելուն այն բանից հետո, երբ իրանական ուժերը խոցեցին ԱՄՆ անօդաչու թռչող սարքը, սակայն հետո չեղարկել է որոշումը: Ավելի ուշ Թրամփն Օմանի միջոցով Իրանին ուղղաված հաղորդագրության մեջ նշել է, որ ցանկանում է բանակցել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |