Հայաստանը փոխել է ՎԶԵԲ-ի մեջ Թուրքիայի ընդգրկման վերաբերյալ իր սկզբնական որոշումը

PanARMENIAN.Net - Հայաստանը փոխել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) գործառնությունների երկրների շարքի մեջ Թուրքիայի ընդգրկման վերաբերյալ իր սկզբնական որոշումը: Ինչպես ՎԶԵԲ-ի մամլո ծառայությունում հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին, սեպտեմբերի 23-ին կայացավ գործառնությունների երկրների ցուցակում Թուրքիայի ընգդրկման համար քվեարկությունը, եւ Հայաստանը միակ երկիրն էր, որ «դեմ» քվեարկեց: Բայց հենց հաջորդ օրը Հայաստանի ներկայացուցիչը հայտարարեց հայկական կողմի որոշման փոփոխության մասին:



Ինչպես հայտնել է ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովը, Թուրքիայի շուկայական տնտեսության հետագա զարգացմանն աջակցելը շահավետ կլինի ոչ միայն հենց այդ երկրին, այլեւ կօգնի օժանդակել եւ սատարել Թուրքիայի հետ առեւտրի եւ ներդրումների ոլորտում սերտ կապված տարածաշրջանների, մասնավորապես` Բալկանների, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական համակարգին:



Թուրքիան ընթացիկ տարվա ապրիլին Բանկի գործառնությունների երկրների թվի մեջ մտնելու հայտ է ներկայացրել: Այդ երկրների մեջ Թուրքիան ընգդրկելու վերջնական որոշումը կկայացվի 2008թ. հոկտեմբերի վերջին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---