Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում ցերեկային ժամերին հուլիսի 3-5-ը կգրանցվի +32-+35 աստիճան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---