Ամերիաբանկն ընդլայնում է առևտրի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում 3 հուլիսի 2019 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում ամրապնդել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավորման ոլորտում: Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ Բանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ: Հերթական հաջողված գործարքները` այս անգամ Raiffeisen Bank International-ից Ամերիաբանկը ներգրավել է 9.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Unicredit Austria բանկից` 7.0 մլն ԱՄՆ դոլար` առևտրի ֆինանսավորման նպատակով: Ֆինանսավորման այս նոր միջոցները հնարավորություն կտան միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով: «Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի առևտրի շրջանառության զարգացմանը` մենք շարունակում ենք ընդլայնել առևտրի ֆինանսավորման հնարավորությունները` ակտիվ համագործակցելով ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև հեղինակավոր առևտրային բանկերի հետ: Միայն այս տարվա առաջին կիսամյակում Ամերիաբանկը խոշոր առևտային բանկերից ներգրավել է շուրջ 58 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ` ապահովելով 85% աճ նախորդ կիսամյակի համեմատությամբ: Մենք շարունակելու ենք ընդլայնել համագործակցությունը թե' ներկրողների և թե' արտահանողների հետ` առաջարկելով ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ ու ժամանակակից լուծումներ»,-նշել է Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը, հայտնում է բանկի մամուլի ծառայաությունը: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |