Մեծ հայրենականի վետերանների պատվովճարը կկրկնապատկվի՝ դառնալով 100,000 դրամ

Մեծ հայրենականի վետերանների պատվովճարը կկրկնապատկվի՝ դառնալով  100,000 դրամ

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշվել է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ առաջարկում են պատվովճարի չափը սահմանել 100 000 դրամ` նախկին 50 000-ի փոխարեն, հայտնում է Aysor.am-ը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունելի է համարել նախաձեռնությունն ու հետաքրքրվել, թե քանի վետերանի մասին է խոսքը։ Նախարարը պատասխանել է, որ խոսքը 397 վետերանի մասին է։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---