26 սեպտեմբերի 2008 - 16:04 AMT
Դեննիս Սանդոլե. Թուրքիան կարող է առավել արդյունավետ միջնորդ դառնալ, քան ԵԱՀԿ ՄԽ-ն
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի Բախումնաբանության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեն: Սակայն, նրա խոսքերով, չկան զուգահեռներ, ասենք, Կոսովոյի անկախության հռչակման եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման միջեւ: «Սրանք միանգամայն տարբեր բաներ են: Այժմ աշխարհում նոր իրավիճակ է: Ռուսաստանն իր բարդ հարաբերություններվ Լեհաստանի ու Չեխիայի հետ ՀՀՊ-ի պատճառով, նոր սառը պատերազմի ծավալման հնարավորությունը: Գլոբալ առումով հակամարտությունների կարգավորումը ամրապնդում է բոլոր տարածաշրջանների անվտանգությունը»,-ասել է ամերիկացի փորձագետը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը, ապա կարծում եմ, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ հակամարտության կարգավորման գործում: «Նա կարող է առավել արդյունավետ միջնորդ լինել, քան ԵԱՀԿ ՄԽ-ն: Համանախագահները կարող են օգնել միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ -որ դիվիդենդներ ստանան խնդրի լուծումից»,-ասել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ