Փաշինյան. Պուտինի հետ խոսել են ԵՏՄ օրակարգի հարցերից

Փաշինյան. Պուտինի հետ խոսել են ԵՏՄ օրակարգի հարցերից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:

Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ բոլոր զրույցներում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների օրակարգերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---