Երկրաշարժ՝ Կալիֆորնիայում. Կան տուժածներ

Երկրաշարժ՝ Կալիֆորնիայում. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում հուլիսի 4-ին վերջին 20 տարում ամենաուժգին երկրաշարժն է գրանցվել: Այն զգացվել է նաև Նևադայի որոշ հատվածներում:

Ինչպես հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մոհավել անապատում, Լոս Աջելեսից մոտ 240 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը մոտ 9 կմ էր, հայտնում է Deutsche Welle-ն:

Տարերքից առավելապես տուժել է Ռիջքրեսթ քաղաքը, որի բնակչությունը 28,000 է: Կան տուժածներ:

Տներից երկուսում հրդեհ է բռնկվել, կենցաղային գազի արտահոսքի մի քանի դեպք է գրանցվել խողովակաշարի վնասվածքի պատճառով՝ հայտնել է շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Քերն Դևիդ Ուիթը:

Ըստ նրա, հիվանդանոցից անվտանգության նկատառումներով 15 մարդ է տարհանվել: Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Լաս Վեգասում և մի շարք այլ բնակավայրերում:

 Ուշագրավ
---