Վարչապետը շնորհավորել է Սահմանադրության օրը. Մտքով, աշխատանքով և դուխով

Վարչապետը շնորհավորել է  Սահմանադրության օրը. Մտքով, աշխատանքով և դուխով

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով Վիետնամում է, շնորհավորել է Սահմանադրության օրն իր ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն՝ մտքով, աշխատանքով և դուխով

«ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով և դուխով: Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---