Սերժ Սարգսյանը՝ Սահմանդրության մասին. Ինչ կա՝ մեզ համար պարտադրող է

Սերժ Սարգսյանը՝ Սահմանդրության մասին. Ինչ կա՝ մեզ համար պարտադրող է

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Սահմանադրության օրվա խորհրդի հետ կապված հարցին, ասել է, որ յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ և փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը։

«Շնորհավորում եմ Սահամանդրության օրվա կապակցությամբ ու բոլորին մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանենք մեր Սահամանդրությունը՝ անկախ նրանից լավ եք համարում, թե վատ եք համարում։ Գիտեք՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ և փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը։ Ինչ կա՝ մեզ համար պարտադրող է»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Երրորդ նախագահը դարձյալ հրաժարվել է պատասխանել ղարաբաղյան բանակցությունների մասին հարցերին։ Այլ հարցերի նա ևս չի պատասխանել և հեռացել է։

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների միակ պահպանված դամբարան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---