Ամստերդամը հրաժարվել է Եվրատեսիլից. Համերգասրահն այդ օրերին զբաղված է լինելու 5 հուլիսի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմը բաց նամակով հայտարարել է, որ հրաժարվում է Եվրատեսիլ-2020-ի անցկացումից: Նիդերլանդներն այդ հեղինակավոր երգի մրցույթն անցկացնելու իրավունքը ստացել էր 2019-ին Թել Ավիվում Դունկան Լոուրենսի հաղթանակի շնորհիվ: Հալսեմը հայտարարել է, որ համերագյին դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երգի մրցույթը, նախանշված ժամկետում զբաղված է լինելու, հայտնում է kulturomania.ru-ն: «Դա կապված է ամրագրման հետ, որը հնարավոր չէ տեղափոխել»,-ասել է Ամստերդամի քաղաքապետը: Իսկ այլ հարմար հարթակ Եվրատեսիլի անցկացման համար Նիդերլանդների մայրաքաղաքում չկա: Այսպիսով մրցույթի անցկացման իրավունքի համար կպայքարեն Ռոտերդամը, Հերտոգենբոսը, Արնեմն ու Մաաստրիխտը: Եվրատեսիլի անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացվի օգոստոսին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |