Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին. ՀԱՊԿ-ում գործակցության հարցեր են քննարկվել 5 հուլիսի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Զրուցակիցները խոսել են ԵՏՄ շրջանակում փոխգործակցության ակտուալ հարցերի շուրջ՝ հաշվի առնելով այն, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում: Մասնավորապես Պուտինը և Փաշինյանը քննարկել են նախապատրաստումը հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև Եվրազէս-ի արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները: Բացի այդ, քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում գործակցության խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա շփումները: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի»,-ասվում է գրառման մեջ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |