Նոր սկանդալ Վրաստանում. Պուտինին հայհոյել են ուղիղ եթերում 8 հուլիսի 2019 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի և ՌԴ քաղաքական, հասարակական գործիչներն ու լրագրողները խստիվ դատապարտել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի վարքագիծը, որը հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Եթերից հետո Վրաստասնի քաղաքացիներից շատերը վրդովված գրառումներ են կատարել սոցցանցերում՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեմարշից հետո երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կսրվեն, հայտնում է RT-ն: Գիշերը հեռուստաալիքի գրասենյակի մոտ սկսել են մարդիկ հավաքվել՝ տարերային հանրահավաքի: Վրաստանի նախագահը Գաբունիայի վարքագիծն անվանել է սադրիչ և երկրի շահերին դեմ: Սակայն «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ սատարում է հաղորդավարի դիրքորոշմանն ու մտադիր չէ ներողություն խնդրել նրա խոսքերի համար:Գվարամիան այնուամենայնիվ նշել է, որ հեռուստաալիքը կողմ չէ տեսակետները ցենզուրայից դուրս բառապաշարով արտահայտելուն՝ թեև P.S.-ը հեղինակային հաղորդում է: ՌԴ մեդիահանրության ներկայացուցիչները կարծում են, որ ստեղծված իրավիճակը հարկավոր է սառը դատել և ռուբլով պատժել վրացական կողմի վարքագծի համար: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ևս մեղադրել է լրագրողին սադրանքի և անընդունելի վարք դրսևորելու մեջ: «Այն, ինչ այսօր տեսանք «Ռուսթավի 2»-ի եթերում, ոչ այլ ինչ է, քան սադրանքի զազրելի ակտ և մեր երկիրն ապակայունացնելու փորձ: Դա անընդունելի»,-գրել է Բախտաձեն Twitter-ում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ Պետդեպ․ Չենք տեսել մի փաստ, որ ՌԴ ԶՈւ–ն նպաստի խաղաղությանը Հվ․ Կովկասում, որի վառ օրինակն են 2023–ի աշնան իրադարձությունները ԼՂ–ում Նա հիշեցրել է, որ ԱՄՆ–ն չի եղել եռակողմ համաձայնության անդամ ՔՊ պատգամավորի հետ միջադեպի գործով ձերբակալված Վարդանյանը տնյաին կալանքի տակ կլինի Նրա նկատմամբ որոշվել է կիրառել նաև 7 միլիոն դրամ գրավ Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է |