Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրանի» ոսկե շքանշան է ստացել (վիդեո)

Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրանի» ոսկե շքանշան է ստացել

PanARMENIAN.Net - Գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգևատրվեց «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով:

Պարգևատրումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ փառատոնի բացմանը «Փարվանա» ռեստորանում հետևած հատուկ միջոցառմանը, հայտնում է «Ժողովուրդը»:

Շքանշանը Ալեքսանյանին է հանձնել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Ալեքսանդր Մանթաշյանը մեծանուն բարերար է եղել, որը միշտ աջակցել է մշակույթին և եղել մշակույթի մեծ սիրահար։

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 Ուշագրավ
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը